Ռեֆորմիստների կուսակցության հայտարարությունը

Ռեֆորմիստների կուսակցությունը քիչ առաջ հայտարարություն է տարածել.
՛՛Ռեֆորմիստների կուսակցության հայտարարությունը
Ռեֆորմիստների կուսակցությունը պահանջում է վարչապետի և ողջ կառավարության անհապաղ հրաժարականը:
Գիտակցելով երկիրի առջև ծառացած մարտահրավերները, գտնում ենք, որ քաղաքական ճգնաժամի միակ լուծումը Նիկոլ Փաշինյանի անհապաղ հրաժարականն է:
Ուստի, կոչ ենք անում մեր բոլոր կուսակցականներին և համախոհներին միասնական մասնակցել այսօր Բաղրամյան պողոտայում ժամը 18:00-ին կայանալիք մեծ հանրահավաքին և միացյալ ընդդիմության հետ մասնակցել արժանապատիվ Հայաստանի կերտմանը՝ հանուն մեր սերունդների անվտանգության և բարեկեցության:
Ռեֆորմիստների կուսակցության խորհուրդ
Երևան 01.03.2021՛՛