Բաղրամյան պողոտան սկսեց օրակարգ թելադրել․ Վահան Բաբայան
Բաղրամյան պողոտան սկսեց օրակարգ թելադրել, գրել է իր ֆեյսբուքյան էջում Ռեֆորմիստների կուսակցության առաջնորդ Վահան Բաբայանը ՝ մարտի 1-ին Բաղրամյան պողոտայում անցկացվող ընդդիմության համատեղ հանրահավաքից հետո:
«Ի տարբերություն կապիտուլյանտի Բաղրամյանում հավաքված քաղաքացիներին որևէ մեկը չի խնդրել կամ պարտադրել որ գան:
Ի տարբերություն կապիտուլյանտի կազմակերպած մեկ դերասանի թատրոնի, որտեղ միայն ինքն էր ճառում, Բաղրամյանում ելույթներ ունեցան բազմաթիվ հարգված և պետության անվտանգության կայացման գործում ավանդ ունեցած մարդիկ: Մարդիկ տեսան թիմ,հավաքական ուժ:
Ի տարբերություն կապիտուլյանտի լցրած հրապարակի, Բաղրամյանում վաղն էլ, մյուս օրն էլ, էն մյուս օրն էլ մարդիկ առանց պարտադրանքի իրենց կամքով կգան կանգնելու հանուն ազգի և բանակի:
Իսկ այ կապիտուլյանտը վաղը ոչ երթ, ոչ էլ հանրահավաք էլ չի կարողանա անել: Բոլորն էլ տեսան, որ սա շոու ծրագիր էր: Գնալով օղակը նրա շուրջ սեղմվում է և նա այլևս շանս չունի մնալու և շարունակելու իր քայքայիչ գործունեությունը», — գրել է նա: