Հույս ունեմ, որ այսօրվա հանդիպումների արդյունքում Փաշինյան Նիկոլը հրաժարական կտա. Գագիկ Մինասյան

168.am-ին տված հարցազրույցում ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը, խոսելով նախագահ Արմեն Սարգսյանի երեկվա հայտարարության ու դրա հետևանքների մասին, ասել է.
«Դեռ այսօր ժամանակ կա, որպեսզի հանրապետության նախագահն այդ հրամանագիրն ուղարկի Սահմանադրական դատարան՝ պարզելու համար դրա սահմանադրականությունը, և ես կարծում եմ՝ այսօրվա հանդիպումը «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչների և հանրապետության նախագահի միջև, միտված է հենց այդ խնդրի պարզաբանմանը և կարգավորմանը»