Հայաստանի Կարատեի Ազգային Ֆեդերացիան կանցկացնի Հայաստանի կարատեի մեծահասակների 33-րդ առաջնությունը
Հայաստանի Կարատեի Ազգային Ֆեդերացիայի հայտարարությունը
՛՛ Ուշադրություն Կորոնավիրուսի պատճառով ստեղծված պասիվ վիճակից հետո Հայաստանում կարատեի օլիմպիական ձևը ներկյացնող միակ կազմակերպությունը՝ Հայաստանի Կարատեի Ազգային Ֆեդերացիան ս․թ․ մարտի 6-ին կանցկացնի Հայաստանի կարատեի մեծահասակների 33-րդ առաջնությունը, որին կմասնակցեն լավագույնները, ուժեղագույնները
Եվ այսպես, շաբաթ օրը, մարտի 6-ին, Միկա մարզադահլիճ, Երևան, Շենգավիթ համայնք, Մանանդյան 41, մեկնարկը 10։00-ին։ Մուտքը ազատ է։ Հրավիրում ենք բոլոր ցանկացողներին։ Հաճույք ստացեք գեղեցիկ մենամարտերից և լավագույն մարզիկների պրոֆեսիոնալիզմից։
Աշխարհում ամենամասսայական մարտարվեստը՝ կարատեն, Հայաստանում թևակոխում է զարգացման նոր փուլ, մարզումների և միջոցառումների կազմակերպման նոր որակ։
Սիրով հրավիրում ենք նաև զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ լուսաբանելու և դիտելու Հայաստանի առաջնությունը։
Առաջնության ընթացքին և արդյունքներին կարող եք հետևել նաև օնլայն՝ Uventex միջազգային սպորտային հարթակում հետևյալ հղումով․