Թավիշին վերջ և «թալանի» վերադարձ ժողովրդին չի լինելու
Միայն վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանը ավելին կորցրեց, քան կարելի է երևակայել, թե կորցրել ենք վերջին երեսուն տարում: Որքա՞ն է «նախկինների» արած թալանը: 5-10 միլիա՞րդ, թե 30: Անհիմն անկապ թվեր և բամբասանքներ:
Այնինչ հստակ կարելի է ասել, որ Արցախի կորսված տարածքներն արժեին ավելի քան 100,000 000 000 ԱՄՆ դոլար էր, իսկ կորսված 5000 ավելի կյանքերը, տասնյակ հազարավոր զինհաշմանդամների կյանքերն ու առողջությունը պարզապես անգին են և անդառնալի կորուստ:
Եթե Նիկոլ Փաշինյանը գերիներին, կորցրած տարածքները, ժողովրդի անդորրը և երջանկությունը, որոնք կորսվել է իր օրոք, հետ բերի, ապա դա մի քանի անգամ ավելի մեծ բան կլինի, քան «նախկինների թալանը»:
Բայց ավաղ, նա այդ անել չի կարող:
Կան նաև հստակ պատճառներ, որոնցից ելնելով չի լինելու նաև «թավիշին» վերջ և «թալանի» վերադարձ ժողովրդին:
Հիշո՞ւմ եք թե ինչպես 2018-ի ԱԺ ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը կրճատեց պետական ավտոպարկը, իսկ ընտրություննեից հետո գնեց ավելի թանկ և նոր մեքենաներ:
Հիշո՞ւմ եք, որ ինչպես 2018-ի ԱԺ ընտրություններից առաջ, որոշ նախարարներ մետրոյով և հեծանիվով էին գնում աշխատանքի, բանկերում հերթ էին կանգնում, իսկ ընտրություններից հետո`սկսեցին շրջել թիկնազորով և «Պադավատներ»-ով:
Հիշու՞մ եք, որ 2018-ի ԱԺ ընտրություններից առաջ ներվեցին մի շարք հարկեր և տուրքեր, երթևեկության կանոնները խախտելու համար նշանակված տուգանքներ, որ մնացել էին «նախկինից», իսկ ընտրություններից հետո` ընդունվեցին ավելի խիստ օրենքներ, սահմանվեցին ավելի բարձր տուգանքներ ու արգելքներ:
Հիմա ևս Նիկոլ Փաշինյանը գտնվում է նման իրավիճակում: Նա գիտակցում է, որ առջևում նոր ԱԺ ընտրություններ են և նա պիտի փորձի վերարտադրվել, դուր գալ հնարավորություններ ունեցող անձանց և ձայներ շահել:
Սա նշանակում է, որ նա զերծ կմնա կոշտ և կտրուկ քայլերից և ունևոր խավի ներկայացուցիչներին նեղելուց:
Հեղինակ՝ Հայկ Կիսեբլյան