Սպասենք հերթական բեմականացմանը՝ կապիտուլյանտի հրաժարականին և ԱԺ-ի 14 օրում լուծարմանը․ Վահան Բաբայան

Ընտրական օրենսգիրքը պատրաստ է, խորհրդարանական ընդդիմությունը պատրաստ է, դե Նիկոլն էլ վաղուց է պատրաստ, քանի որ դա իր միակ շանսն է մնալու կամ ավելի ճիշտ գնալու իսկ հետո վերարտադրվելու: Մնում է հասկանալ ոնց՞են մարդիկ հավատում, որ կապիտուլյանտը կարող է արդար ընտրություններ կազմակերպել և նրա հետ ոնց՞ են պատրաստվում մասնակցել արտահերթի, գրում է ՖԲ-ի իր էջում Ռեֆորմիստների կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը:
“Դե ինչ, սպասենք «ցնցող» լուրի և հերթական բեմականացմանը թե ոնց է մոտ օրերս կապիտուլյանտը հրաժարական տալիս և 14 օրում լուծարում ԱԺ-ն”, — նշում է Բաբայանը, ՝ շեշտելով, որ “հրապարակ է մտնում շտաբեր վարձելու, ցուցակներ գրելու ու ձեն բերելու հայկական ավանդական սովորույթը”։