ԼՀԿ-ն արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է իշխանություն վերցնելու նպատակով. Անի Սամսոնյան

168.am-ը գրում է

՛՛ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի խոսքով՝ առ այսօր իշխանությունն իր բոլոր վախերը պրոյեկտում է ընդդիմադիր  խմբակցությունների և քաղաքական ուժերի վրա։

«Այն վախը, որ վարչապետը կարող է հրաժարական տալ, և իր մեծամասնությունն ԱԺ-ում կարող է պատահաբար մեկ այլ անձի ընտրել վարչապետ, այդ վախն իշխանությունն իր մեջ չի կարողանում հաղթահարել։  Բայց հասկանո՞ւմ եք, դա մեր խնդիրը չէ, իրենց խնդիրն է։ Եթե լինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ԼՀԿ-ն մասնակցելու է և մասնակցելու է իշխանություն վերցնելու նպատակով»,- Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Անի Սամսոնյանը։

Նա շեշտեց, որ իշխանության ներսում արտահերթ ընտրությունների վերաբերյալ կա մեծ հակասություն, քանի որ գործադիրում և օրենսդիրում շատ պաշտոնյաներ հայտնվել են հարմարավետության իրավիճակում՝ ստանում են պարգևավճար, աշխատավարձ, ամեն ինչ լավ է, երկրում էլ ոչինչ տեղի չի ունեցել։՛՛