Ինչու է թանկացել բենզինի և դիզելային վառելիքի գինը. ՏՄՊՊՀ-ն մեկնաբանում է
iravunk.com-ը գրում է
՛՛Ինչպես հայտնել էինք օրեր առաջ, բենզինը կրկին թանկացել է:
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում բենզինի թանկացումը ՏՄՊՊՀ-ից մեկնաբանեցին հետևյալ կերպ. «Հանձնաժողովը 2020 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի հունվարի 14-ն ընկած ժամանակահատվածում արձանագրել է վառելիքի տարբեր տեսակների իրացման գների թանկացումներ, մասնավորպես 10-ից մինչև 30 դրամի սահմաններում։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ բեզինի և դիզելային վառելիքի իրացման գների փոփոխությունները պայմանավորված են մի քանի հիմնական գործոններով՝ Նավթի և նավթամթերքի համաշխարհային շուկաներում տեղի ունեցած գործընթացներով, մասնավորապես՝ շուկայական գործընթացների բնականոն ընթացքի վերականգնմամբ, ՀՀ դրամի փոխարժեքի արժեզրկմամբ, ձեռքբերման գների բարձրացմամբ»,- հայտնեցին ՏՄՊՊՀ-ից:
Նաև հավելեցին, որ նավթը բենզինի և դիզելային վառելիքի արտադրական ինքնարժեքում շատ փոքր մասնաբաժին ունի (կախված տարբեր երկրների հարկային և մաքսային վարչարարություններից` մինչև 10%), և այս պարագայում բենզինի և դիզելային վառելիքի իրացման գների նվազման հիմնական պատճառ հանդիսացավ այդ ապրանքատեսակների նկատմամբ պահանջարկի կտրուկ անկումը՝ պայմանավորված գործող սահմանափակումներ:՛՛