Արմեն Սարգսյանին տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ «Հրապարակի» տեղեկություններով՝ նրա մոտ սրտի խնդիր է առաջացել, և նրան հիմա ստենդավորում են։

Մենք փորձեցինք լուրը ճշտել նախագահականից, սակայն անհասանելի էին։ Հիվանդանոցից մեր աղբյուրը, սակայն, պնդեց, որ նախագահն իսկապես հոսպիտալացվել է իրենց մոտ, հաըտնում է թերթը։