Պուտինը Փաշինյանի ու Ալիևի հետ քննարկել է Ղարաբաղում համաձայնագրերի իրականացումը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ և այսօր հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը։
Քննարկվել է Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրերի իրականացումն ու Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը։