Լևոն Տեր-Պետրոսյանը հույս է փայփայում, որ Հայաստանը կխուսափի անդունդ գլորվելու սպառնալիքից — 24news.am
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը գնահատում է ՀՀ ներկայիս նախագահի կողմից քաղաքական ճգնաժամից դուրս գալու նպատակով փոխզիջումների որոնման հարթակի տրամադրումը և ողջունում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության սկզբունքային դիրքորոշումն ու հետևողական քայլերը՝ ճգնաժամը բացառապես փոխզիջումների հիման վրա լուծելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում է 24news.am, մեջբերելով Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանին։
«Առաջին նախագահը միաժամանակ հույս է փայփայում, որ ողջախոհությունը վերջիվերջո կհաղթի, և Հայաստանը կխուսափի անդունդ գլորվելու վերահաս սպառնալիքից», — նշել է Մուսինյանը։