Ադրբեջանում ձերբակալել են բլոգերին Միլանում Փաշինյանի վրա «հարձակված»

Ադրբեջանում երեկ ձերբակալել են բլոգեր Աթա Աբդուլաևին։ Այա մասին հայտնում է sabah.az-ը:  Լրատվական կայքի տեղեկություններով՝  նրան մեղադրում են ռեկետում։

Աբդուլաևը հայտնի է նրանով, որ 2019 թվականի նոյեմբերին Միլանում մտել է եկեղեցի, որտեղ տեղի էր ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Իտալիայի հայ համայնքի հետ, և սկսել է բարձր գոռգոռալ ՝ պահանջելով Փաշինյանից «վերադարձնել հողերը»։ Այնուհետև ՀՀ վարչապետը մանրամասն պատասխանել էր ադրբեջանցու մեղադրանքներին, ինչից հետո Աբդուլաևը հեռացել էր։