Քաղաքացիները փակել են Կոմիտասի պողոտան, վանկարկելով «Նիկոլ, դավաճան»

Քաղաքացիներն այսօր՝ մարտի 16-ին, փակեցին Կոմիտասի պողոտան եւ սկսեցին վանկարկել «Նիկոլ դավաճան»: Այս մասին հայտնում է News.am-ը։

Խաչմերուկում խցանում առաջացավ, վարորդներից ոմանք իջան մեքենաներից եւ սկսեցին վիճաբանել ճանապարհը փակողների հետ՝ պահանջելով բացել փողոցը: