Թուրքական «Bayraktar» անօդաչու թռչող սարքերը ներգրավված են Ադրբեջանում զորավարժությունների մեջ
Թուրքական գրոհային անօդաչու թռչող սարքերը՝ «Բայրաքթար», մասնակցում են ադրբեջանական բանակի վարժանքներին, հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Անօդաչու սարքերը ներգրավված էին զորավարժությունների մեջ ՝ պայմանական թշնամուն հայտնաբերելու և կառավարման կայաններ տեղեկատվություն փոխանցելու համար:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինված ուժերի օպերատիվ-մարտավարական զորավարժությունները 10 հազար զինծառայողների մասնակցությամբ անցկացվում են մարտի 15-ից 18-ը:
