Սերժ Սարգսյանի ունեցվածքից կալանքը հանելու հարցի որոշումը կհրապարակվի վաղը

First hearings of the RA third President Serzh Sargsyan took place at the Court of General Jurisdiction of Kentron and Nork-Marash Administrative Districts

Ավան-Նոր Նորք վարչական շրջանի դատարանում դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով վերսկսված ​​նիստի ընթացքում դատարանի որոշմամբ՝ ամբաստանյալներ Սամվել Գալստյանի և Սերգո Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդումները դադարեցվեցին՝ նրանց մահվան հանգամանքով պայմանավորված:

Հանվեցին նաև նրանց հաշիվների վրա դրված կալանքները:

Դրանից հետո դատարանը անցել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ունեցվածքից կալանքը հանելու հարցի քննությանը:

Դատավորը հայտնեց, որ որոշումը կհրապարակվի վաղը՝ 13։00, և հեռացավ խորհրդակցական սենյակ:

Այս գործով հաջորդ դատական նիստը կնշանակվի ապրիլի 15-ին: