Հայաստանը ՆԱՏՕ անդամ դառնալը նշանակում է բանակը հանձնել թուրքերի հրամանատարությանը
Մեր տարածաշրջանում ՆԱՏՕ համար մեկ անդամ երկիրը եղել և մնում է Թուրքիան։ Այսօր Վրաստանն արդեն ևս գործում է որպես ՆԱՏՕ-ի լիարժեք անդամ։ Այս մասին այսօր հայտնել է անձամբ Վրաստանի վարչապետը։
Իսկ ի՞նչ ծառայությամբ է Վրաստանն ապացուցել իր հավատարմությունը ՆԱՏՕ-ին և արժանացել անդամությանը հենց հիմա։ Դա մեծամասամբ պայմանավերված է տարածաշրձանում Ռուսաստանի ներկայությանը ճնշելու ծառայություններով և հատկապես 2020-ի պատերազմի օրերին Հայաստան եկող զինամթերքի օդային ճանապարհը փակելով։
Արդյունքում պարտվեցինք, իսկ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Թուրքիան պաշտոնապես ներխուժեց Արցախ։
Հատկանշական է, որ 2020-ի պատերազմի ընթացքում Ադրբեջանն առավելության հասավ հենց նույն ՆԱՏՕ-ի զինտեխնիկան ազատ ու անկաշկանդ մեր դեմ կիրառելով։
Եվ ի՞նչ է նշանակում այսօր խոսել դրա մասին, կամ անգամ պատկերացնել Հայաստանը ՆԱՏՕ-ի կազմում։ Դա նույնն է ինչ հայկական բանակը հանձնել մեզ հալածած, բռնաբարած, ցեղասպանած, պատերազմում էլ դավադրությունների ուժով պարտության բերած Թուրքիայի հրամանատարությանը։
Պատկերացրեք միայն Արցախյան պատերազմով անցած հերոս հրամանատարներին Թուրքերի ձեռքի տակ «վերապատրաստվելիս»։ Դա վերջնականապես կբարոյալքի և կքայքայի բանակը։
Եվ վերջապես, հասկանալ է պետք, որ հանգամանքները միայն ապացուցում են, որ ՆԱՏՕ կառույցին բացարձակապես չի էլ հետաքրքրում Հայաստանի և հայերի անվտանգությունը, կամ տարածքի ամբողջականությունը։ Նրանց իրենց շահն է հետաքրքրում` Ռուսաստանի թուլացումը տարածաշրջանում։
Հեղինակ՝ Հայկ Կիսեբլյան
