Ծերություն, թէ` քաղաքական սայթաքում

ԱՄՆ-ի 78-ամյա ղեկավարը երկու անգամ սայթաքեց և ընկավ մի ծնկի, երբ փորձեց արագ բարձրանալ նախագահական ինքնաթիռի սանդուղքով: Այնուամենայնիվ, նա բավական արագ վեր կացավ, բարձրացավ սանդուղքով, շրջվեց և ողջունեց ինքնաթիռի մոտ ներկա զինծառայողներին:

Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Կարին Ժան-Պիեռը, պատասխանելով նախագահական ինքնաթիռում գտնվող լրագրողների հարցերին, ասաց. «Դրսում շատ քամի էր: Սանդուղքով բարձրանալիս ես ինքս էլ համարյա ընկնում էի: Նա [Բայդենը] 100% -ով լավ է»: