Ում փոխարեն է գալիս «Իմ քայլի» նոր պատգամավորն եվ ով է նա
23 Մարտի, 2021
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր սահմանված կարգով կազմել է արձանագրություն՝ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավոր Վահագն Թևոսանի մանդատը «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Էմմա Նորայրի Պալյանին փոխանցելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Auroranews.am-ը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմել է նաև արձանագրություն՝ Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամ Դավիթ Խաչատրյանի մանդատը «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Աննա Պապյանին տալու վերաբերյալ: