Իսրայելում խորհրդարանական ընտրություններում հաղթում է Նեթանյահուի կուսակցությունը

Իսրայելի գործող վարչապետ Բենյամին Նեթանյահուի գլխավորած «Լիկուդ» կուսակցությունը, ըստ կանխատեսումների, հաղթում է խորհրդարանական ընտրություններում։ Նա կարող է 120-ից 31 տեղ ստանալ Քնեսեթում: Այս մասին հայտնում է Deutsche Welle ռադիոկայանը, հղում անելով իսրայելական Channel 13 հեռուստաալիքի երեքշաբթվա՝ մարտի 23-ի հաղորդման վրա ։

Այնուամենայնիվ, դեռ հայտնի չէ ՝ արդյոք Նեթանյահուն կկարողանա գտնել բավական դաշնակիցներ կոալիցիա կազմելու և իր իշխանությունը շարունակելու համար: Ակնկալվում է, որ դրանում նրան կարող է օգնել Իսրայելի պաշտպանության նախկին նախարար Նաֆթալի Բենեթի աջակողմյան «Յամին» կուսակցության հետ դաշինքը: Ընտրությունների առաջին պաշտոնական արդյունքները սպասվում են այսօր ՝ մարտի 24-ին: