Սփյուռքում հետաքրքրվում են՝ արդյո՞ք Հայաստան ուղարկված բեռը հասել է հասցեատերերին

News.am-ը գրում է.

«Մարդիկ բավականաչափ օգնություն են հավաքել, ամեն ինչ ուղարկել են այստեղ, եւ դա բավականին երկար գործընթաց է: Այսօր Սփյուռքին հետաքրքրում է՝ արդյո՞ք իրենց ուղարկած բեռը Հայաստան է հասել:

Այս մասին Ազգային ժողովում մարտի 22-ին Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում կառավարության 2020 թվականի ծրագրի իրականացման մասին զեկույցի քննարկման ժամանակ հայտարարեց Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Այս հարցը, նրա խոսքով, կախված է օդում:

«Մարդիկ ուղարկել են այն, ինչն անհրաժեշտ են համարել, այնուհետեւ մենք հրապարակել ենք այն ցուցակները, թե ինչ է իսկապես անհրաժեշտ, եւ մարդիկ չեն իմացել, որ պետք է հետեւեն ցուցակներին: Սակայն մենք սկսեցինք համակարգել այս գործընթացը»,- ասաց Սինանյանը:

Հանձնակատարը նաեւ նշեց, որ պատասխանատու գերատեսչություններին հարցում է ուղարկվել այն մասին, թե ժամանել են արդյոք Հայաստան ուղարկված բեռները, սակայն պատասխան այդպես էլ չի ստացվել: Միաժամանակ, նա շտապեց նկատել, որ լիարժեք պատասխան տրվել է միայն հանրապետության առողջապահության նախարարությունից:

«Այնուամենայնիվ, մենք այլ գերատեսչություններից պատասխան չենք ստացել, եւ հարցը մնում է բաց»,- բողոքեց Սինանյանը:»