Պուտինը կմեկնի Հարավային Կորեա

Analitilk.am-ը գրում է.

«Սեուլը և Մոսկվան նախատեսում են կազմակերպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հարավային Կորեա: Այս մասին հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարար Չոն Ին Յոնը՝ իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո:

«Մենք պայմանավորվեցինք համատեղ ջանքեր գործադրել նախագահ Պուտինի Կորեայի Հանրապետություն այցի հնարավորինս շուտ կազմակերպման համար, հենց կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կայունանա»,-ասել է Հարավային Կորեայի արտգործնախարարը:

Նշվում է, որ Պուտինի հանրապետություն այցի շուրջ պայմանավորվածություն եղել է դեռ 2019 թվականին, սակայն ուղևորությունը հետաձգվել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով:»