Արցախում հայկական «անհետացած» եկեղեցու մասին

Կարծում եմ սխալված չեմ լինի պնդմանս մեջ, եթե ասեմ, որ Հայաստանում ներկայիս վարչապետին կուրորեն հավատացողների ընտրազանգվածը շատ չնչին տարբերությամբ ա գերազանցում աղանդավորների թվին։ Հայաստանում 300.000-400.000 աղանդավոր միանշանակ կլինի, ընդ որում՝ մեծամասնությունը «Կյանքի խոսք» աղանդի հետևորդներ են։ Դա էն աղանդն ա, որը մեծ ազդեցություն ա ունեցել 2018-ի իշխանազավթման գործընթացում։ Դա այն աղանդն է, որ վաղուց ներթափանցել ա մշակույթի ոլորտ։ Կասկած չունեմ, որ այս աղանդը մեծ ներդրում ունի նաև ցածր բնազդներով հագեցած սերիալային սյուժեների ձևավորման գործում։ Համոզված եմ նաև, որ մեծ թափ են հավաքել հատկապես Արցախյան երրորդ պատերազմից հետո։

Ընդհանրապես, «աղանդավոր» բառը «զոմբիի» ամենամոտ հոմանիշն է։ Իսկ զոմբիացման (պրադվինուտի լեզվապաշարով ասած՝ նեյրոլինգվիստիկ ծրագրավորման) շատ հեշտ տրվում են ովքե՞ր։ Ճիշտ է։ Բոլոր այն մարդիկ, ովքեր առաջին հերթին սոցիալապես անապահով են։ Էդ մարդիկ գիրք չեն կարդում, ինֆորմացիա վերլուծել չգիտեն, ուստի հեշտ և արագ մանիպուլացվում են։

Այդ մարդկանց դեմ պայքարելն անիմաստ է։ Իրենց ուղեղները վաղուց պերվոլով լվացված են։ Որքա՞ն ժամանակ կպահանջվի, որ ջունգլի գնաք վագրին մարդկային լեզու սովորեցնելու նպատակով և հայտնաբերեք, որ վագրն ավելի շուտ ձեզ կխժռի, քան կսովորի խոսել ձեր լեզվով։ Զոմբիացածին նույնիսկ հասու չի լինելու երբեք այն միտքը, թե հայի սպայի կացնահարողին հերոսացրածի, ապրիլյանին 18-20 տարեկան երեխեքի գլուխ կտրած-անդամահատածի, վերջին պատերազմում գերիներին խոշտանգող, հայկական մշակութային արժեքները ոչնչացնող թշնամու հետ խաղաղ համակցության մասին խոսակցությունները հիմարություն են։

Նույն զոմբիացած զանգվածն էլ այսօր ոչ միայն հասարակության լայն շերտն է ներկայացնում, այլև իշխանությունն է զավթել։ Եթե մենք ունենայինք ողջամիտ իշխանություն, պատերազմի ընթացքում թուրք-ադրբեջանական ուժերի կողմից ռազմական հանցագործությունների էնպիսի փաթեթ կարող էինք ներկայացնել միջազգային դատարաններում՝ անընդհատ «միջազգային հանրության» ականջին տզզալով, որ թեկուզ ոչ համապատասխան, բայց զգալի հետևանքներ կլինեին։

Այդ «եթե», բայց մենք գիտենք, որ «պատմությունը «եթեներ» չի սիրում։ Իսկ մեր պատմության մեջ երևի թե մըսրա զորքի ու երկնքում աստղերի պես անհաշվելի են հայու վերջին խելքի հանճարեղ «գլխընկնումները»՝ «եթեները», որոնք պիտի մեզ համար դաս լինեին։

Իսկ հնարավո՞ր է դաս քաղել, երբ պետությանդ բնակչության մեջ ստվար զանգված չունի սեփական պետության ընկալում և իր կյանքն ու գործունեությունը կամա թե ակամա ուղղում է իր պետության ոչնչացմանը։ Հնարավո՞ր է պայքարել արդյոք էդ տեսակի դեմ։ ՈՉ։ Իրենց դեմ պայքարելը, առավել ևս դա անելը՝ ինչ-որ բան բացատրելու միջոցով, ժամանակի վատնում է։ Բայց կա մի միջոց. մինչև էսօր դեռևս հոգեորսի զոհ չդարձած մարդկանց եկեղեցու շուրջ հավաքելն է։ Եկեղեցին է մեր ինքնության պահպանման գլխավոր զենքը…

Արմեն Մխիթարյան,
միջազգայնագետ

25.03.21