Սամվել Կարապետյանը կժամանի Հայաստան

Մեր տեղեկություններով` Տաշիր գրուպի սեփականատեր Սամվել Կարապետյանն ապրիլի 5-ին կայցելի Հայաստան, հայտնուն է hayeli.am-ը:

Պարբերականը հիշեցնում է, որ ավելի վաղ գրել է, որ փետրվարի վերջերին Հայաստան կժամանեն ռուսաստանաբնակ հայ օլիգարխները՝ ի դեմս Տաշիր գրուպի սեփականատեր Սամվել Կարապետյանի, գործարարներ Կամո Ավագումովի, Սերգեյ Համբարձումյանի՝ Մոնարխի:

“Մեր տեղեկություններով՝ օլիգարխիան գալիս էր նշելու ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանի 60 -ամյակը, սակայն Սամվել Կարապետյանը մտքափոխվել էր և չեկավ Հայաստան` հաշվի առնելով քաղաքական թոհուբոհն ու երկրում տիրող իրավիճակը”, — նշվում է հաղորդագրությանում։