Վրաստանը բացում է ցամաքային սահմանները՝ մնում է հստակեցնել պայմանները․ Նաթիա Տուրնավա

Վրաստանի կառավարությունը քննարկում է ցամաքային սահմանի բացման հնարավորությունը: Այս մասին հայտնում է apsny.ge, մեջբերելով երկրի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Տուրնավաի խոսքերը։

«Հիմնական բանը, որը կարող է ապահովագրել լարիի փոխարժեքի հետագա տատանումները, տնտեսության արագ վերականգնումն է: Գիտեք, որ մենք գործնականում վերացրել ենք զբոսաշրջության վերականգնման հիմնական սահմանափակումները: Ընթացքի մեջ են պատվաստումները, որոնք կդառնան խոչընդոտ երրորդ ալիքի համար: Զբոսաշրջությունը լրացուցիչ արժույթ կբերի երկրին: Այժմ մենք արդեն քննարկում ենք, թե ինչ պայմաններով կկարողանանք բացել ցամաքային սահմանները, և դա լավ աճ կլինի մեր ֆինանսական շուկայի համար»,- ասել է Տուրնավան: