Եկատերինա Ստրիժենովային հոսպիտալացրել են «Ժամանակը ցույց կտա» հաղորդման նկարահանման ընթացքում

Style.news.am-ը գրում է.

«Դերասանուհի եւ հեռուստահաղորդավարուհի Եկատերինա Ստրիժենովան ձեռքի վնասվածքով հայտնվել է հիվանդանոցում «Ժամանակը ցույց կտա» («Время покажет») հաղորդման նկարահանումների ընթացքում ընկնելուց հետո։ Այս մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել է ռուսական «Առաջին ալիքի» մամուլի ծառայությունը։

«Հաղորդավարուհին, իսկապես ձեռքի վնասվածք է ստացել ընկնելու արդյունքում եւ անմիջապես հոսպիտալացվել է։ Մենք Եկատերինային շուտափույթ ապաքինում ենք մաղթում եւ վերադարձ եթեր»,- նշել են մամուլի ծառայությունում։

Ստրիժենովան «Առաջին ալիքում» վարում է «Բարի լույս» եւ «Ժամանակը ցույց կտա» հաղորդումները։

Դերասանուհին հայտնի է նաեւ «Домик в сердце», «Дедушка моей мечты», «Убийство на 100 миллионов», «Куприн» եւ այլ կինոնախագծերում իր դերակատարումներով։»