Փաշինյանն ու փաշինականները ճնշում և ահաբեկում են ընդդիմացող ժողովրդին
2018-ի հոկտեմբերի սկզբին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Բաղրամյան 26-ի և ԱԺ-ի դարպասներն այսուհետ բաց են լինելու քաղաքացիների համար: Առիթն ու պատճառն այն էր, որ դեռևս տեղի չէին ունեցել պատգամավորական ընտրությունները, ԱԺ-ում «նախկիններն» էին, իսկ նա զգում էր ԱԺ-ի վրա «ժողովրդական» ճնշման անհրաժեշտությունը:
Արտահերթ խորհրդարանական ընտրություններից և նորընտիր ԱԺ-ի առաջին գումարումներից շաբաթներ անց, ԱԺ-ի և Բաղրամյան 26-ի դարպասները կրկին սկսեցին մերթընդմերթ փակվել, ինչը միայն ավելի է ապացուցում այն, որ Փաշինյանի «ասպետական» այդ քայլը ոչ այլ ինչ էր, քան ժողովրդին ԱԺ-ի «հների» դեմ սադրելու և դրանով ԱԺ պատգամավորների վրա ճնշում գործադրելու և մանիպուլյացիայի գործիք:
Այսօր արդեն գատնիք չէ, որ սադրանքը, կլյաուզան, ահաբեկումը, շանտաժը, մանիպուլյացիան, Փաշինյանի գործիքակազմի 1-ին շարքում են: Նա ու նրան ծառայողներն այդ «գործիքները» օգտագործում են ոչ միայն «նախկինների» և նորահայտ չինովնիկների, այլև հասարակ ժողովրդի դեմ, որը համարձակվում է իր կամքն արտահայտել և մասնակցել ընդդիմադիրների այս կամ այլ ակցիային:
Փաշինյանականները սպառնում, կոպտում, վիրավորում և հայհոյում են սոցցանցերում Փաշինյանին դեմ արտահայտվողներին, վախեցնում, որպեսզի վերջիններս զերծ մնան ավելի ակտիվ գործողություններից և, օրինակ, փողոց դուրս գալուց:
«Հայրենիքի փրկության շարժման» միտինգների ժամանակ պարզվեց, որ ԱԺ-ի դարպասներն այսօր ոչ միայն կողպված կամ զոդված են, այլև ԱԺ շենքի պատժգամբներից խաղաղ ցուցարարների վրա են նայում դիպուկահարներ:
Այսինքն պարզվեց որ Փաշինյանն ու փաշինյանականները մարդկանց ահաբեկում են, զրկում խոսքի ազատությունից ու կամաարտահայման իրավունքից, ոչ միայն համացանցում, այլ նաև զանգվածային ակցիաների ժամանակ:
Հեղինակ՝ Հայկ Կիսեբլյան
