Ձվի համար թեժ մարտերին կփոխարինի «հանուն ձրի խորովածի» ճակատամարտը

Ձվի շուրջ ծավալվող վերջին իրադարձությունները մեզ գալիս են ասելու, որ մեր ազգի մեջ դեռ ապրում է «ստամոքսային գիտակցությունը» և նույնիսկ քրիստոնեական այս կարևորագույն տոնին, երբ պահքի մեջ ենք, հայերը խանութում կռիվ են անում մի քանի ձվի համար:

Սա աբսուրդ է քրիստոնեությունը առաջինը որպես պետական կրոն ճանաչած ազգի համար և չի լինում չզարմանալ:

Պատերզմի կորուստներից հետո թվում էր, որ մենք դեռ երկար ժամանակ ուտել-խմելու մեր սովորույթներից հետ կկանգնենք, բայց արի ու տես, որ մենք գերազանցեցինք բոլոր սպասելիքները:

Ազգի երիտասարդ «պայծառ» ներկյացուցիչները իրենց սպիտակ նիվաներով կրկին քաղաքում բարձր երաժշտությունը միացրած «տժժում» են, իսկ ուտուշ-խմուշի պակաս էլ չկա:

Բայց փաստորեն դա քիչ էր, հիմա էլ ձվի համար պատրաստ ենք իրար հերթ չտալով «հարձակվել» մթերքի տաղավարների վրա և ի ցույց դնել մեր ամենացածր բնազդները: Մյուս կողմից էլ, ի՞նչ էինք ուզում տեսնել մի երկրում, որի ղեկավարը գլխավոր պողոտայում խորոված էր անում և նշում իբր քաղաքացու օրը:

Հեղինակ՝ Վիկտոր Մարտիրոսյան