«Իլյուզիոնիստի» վերջին արարը

Երեկ դատարանի որշմամբ կարճվեց մարտի 1-ի գործը:

Երեք տարի մի հայտնի նախկին խմբագիր ով եկավ իշխանության մարդկանց խաբելու և մոլորեցնելու շնորհիվ ամեն գնով փորձեց իր անձնական վրեժը լուծել ՀՀ նախկին նախագահ Քոչարյանից և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներից:

Բանտարկելով և դատարաններ տանելով զինվորական հեղինակավոր դեմքերի Փաշինյանը մի անիմաստ մեղադրանքով փորձեց մեկուսացնել այդ մարդկանց,հեղինակազրկել և ժողովրդի աչքերում հրեշ դարձնել:

Մանիպուլյացիաներ,հիստերիկ լայվեր, ճվճվոցներ մի խոսքով մղձավանջի երեք տարի:Բոլորը հիշում են ինչ վայնասուն էր երբ առաջին անգամ դատարանը ազատեց Քոչարյանին, հիշում ենք նաև Քոչարյանի ասուլիսը, ինչը խուլիգանավարի տապալվեց: Մարդիկ ամեն բան հիշում են,թե ինչ շվոնդերյան ժամանակներ էին այդ տարիները:

Օրերս ՍԴ հրապարակած որոշումը և այսօր արդեն դատարանի կողմից գործի կարճումը ապացուցեց Փաշինյանի սնանկությունը և դա կերևա առաջին հերթին իր կողմնակիվների աչքերում, քանի որ նրանք կերակրվում էին կեղծ մարտի 1-ի և իբր կոռուպցիաների գործերով,որոնք բոլորն էլ անխտիր տապալվեցին: Տապալվեց Փաշինյանի վերջին հենարանը` մարտի 1-ի միֆը:

Այն փշրվեց և կորավ,բայց կորավ նաև ստի և կեղծիքի ուժը, վերջին օրերին մարդիկ հասկանալով ինչ է կատարվում արդեն փնտրում են նոր տերեր, նոր հովանավորներ հասկանալով,որ Նիկոլի վերարտադրությունը դա բլեֆ է, որ Նիկոլի թիմը ժամանակից շուտ չթռնի և չդավաճանի նրան`հավատալով նրա «երկրորդ գալստյանը»:

Մարտի 1-ի բլեֆը, ինչպես ապրիլյան պատերազմի մասին Նիկոլի բլեֆը հատուկ նշանակություն են ունեցել 2018-ի տեղեկատվական տեռորի ժամանակ և այսօր երեք տարի անց այդ երկու բլեֆերն էլ բացահայտվեցին :

Նախկին խմբագրին մնում է հեռանալ և իր հետ տանել մարտի 1-ի սուտը և 4 մլդ դոլարի միֆը, որին այդքան սպասում էին մեր նիկոլական զանգվածները:

Հեղինակ՝  Վիկտոր Մարտիրոսյան