Մանկամտություն է կարծել, թե Ռուսաստանն ու Թուրքիան գնում են ռազմավարական մերձեցման. Վահե Դավթյան

«Էներգետիկ անվտանգության ինստիտուտ» ՀԿ նախագահ Վահե Դավթյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«2007 թ. նոյեմբերին Ախալքալաքից դուրս բերված ռուսական 62-րդ ռազմական բազայի տեղում այժմ սկսվել են թուրքական բազայի ձևավորման աշխատանքները: Թուրքական ընկերություններն արդեն լծվել են ենթակառուցվածքների արդիականացման գործին:

Հայաստանի դավաճանական իշխանության կողմից շրջանառության մեջ դրված՝ Թուրքիայի հետ բարեկամանալու մասին թեզը պետք է դիտարկել բացառապես տարածաշրջանի թրքացման ու Մոսկվայի դուրս մղման համատեքստում: Մանկամտություն է կարծել, թե Ռուսաստանն ու Թուրքիան գնում են ռազմավարական մերձեցման: Ռուս-թուրքական հարաբերությունները բազմաշերտ են, բազմավեկտոր ու պատմականորեն չափազանց բարդ: Դրանց մակերեսային ու միակողմանի ընկալումը թույլ չի տալու մեզ ապագայում ճիշտ դիրքավորվել տարածաշրջանային նոր ճարտարապետության մեջ:

՛՛Ազգային ապագա՛՛ վանկարկումների ներքո Հայաստանից ռուսական 102-րդ բազայի դուրս բերման համար պայքարող ուժերը կամ չեն պատկերացնում տարածաշրջանային աշխարհաքաղաքական անատոմիան կամ էլ միտումնավոր ջուր են լցնում թրքահպատակ իշխանության ջրաղացին:»