Ղրիմում ահաբեկչություն է կանխվել

Ղրիմում ահաբեկչություն է կանխվել, ձերբակալվել են երկու իսլամիստներ, որոնք ծրագրում էին պայթյուն կազմակերպել Սիմֆերոպոլի կրթական հաստատություններից մեկում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հղում կատարելով Ռուսաստանի Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությանը:

Ձերբակալվել են ՌԴ երկու քաղաքացիներ՝ ծնված 1992 եւ 1999 թվականներին: Նրանք ՌԴ-ում արգելված «Խայաթ Թահրիր Աշ-Շամ» ահաբեկչական կազմակերպության աջակիցներ էին:

Օպերատիվ տվյալների համաձայն՝ նրանք զինված հարձակում էին նախապատրաստում ինքնաշեն ռումբերի կիրառմամբ: