Հայկական շախմատի 2 պատանի աստղերը փայլեցին Նովի Սադի միջազգային մրցաշարում. «Իրավունք»
Iravunk.am-ը գրում է.
«Շախմատի Սերբիայի ֆեդերացիայի նախաձեռնությամբ ապրիլի 7-13-ը այդ երկրի Նովի Սադ քաղաքում անցկացվեց Third Saturday Mix 200 — Novi Sad անվանումով կենդանի դասական շախմատի մրցաշար, որտեղ ստուգատեսի պարգևները վիճակկեցին 9 երկրի 18 շախմատիստ, այդ թվում 6 գրոսմայստեր, միջազգային `7,ՖԻԴԵ-ի`3 վարպետ:
Մասնակիցների թվում էին նաև Հայաստանի հեռանակարային 2պատանի շախմատիստներ `միջազգային վարպետներ, 18մասնակիցների շարքում անհատական 7-րդ և 8-րդ ընթացիկ վարկանիշներն ունեցող `Մ18 2019թ աշխարհի առաջանության բրոնզե մեդալակիր, 18-ամյա ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹԱԱՆՆ ու պատանիների Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ծննդով գյումրեցի,16-ամյա ՄԱՄԻԿՈՆ ՂԱՐԻԲՅԱՆԸ:
Վստահ էր մեկնարկել, հատկապես Ղարիբյանն, ով 3 տուրից հետո 100 տոկոսանոց արդյունքով`3 միավոր միանձնյա գլխավորում էր մրցաշարային աղյուսակը: Բայց հետո 4-6-րդ տուրերում նա 3 աընդմեջ ոչ-ոքիներ խաղաց ուժեղ մրցակիցների հետ ու փոքր ինչ զիջեց զբաղեցրած դիրքերը: 7-րդ տուրում Մամիկոնը սկզբունքային մրցամարտում սևերով պարտվեց իր հայրենակից Արթուր Դավթյանին: Մնացած 3 տուրերում Զարիբյանը կարողացավ 2 միավոր վաստակել ու 10 հնարավորից իր ակտիվում գրանցած 6,5 միավորով զբաղեցրեց 3-րդ հորիզոնականն ու նաև 13 կետով բարելավեց իր անհատական ընթացիկ վարկանիշը:
Ստուգատեսին մասնակցող շախմատի պատանի մեր մյուս աստղը` Արթուր Դավթյանը թեև պարտություններ կրեց մրցաշարի ապագա հաղթող 18-ամյա ամերիկացի գրոսմայստեր Հանս Նեյմանից ու 16-ամյա բելգիացի միջազգային վարպետ Դանիել Դարդխայից, սակայն 6 հաղթանակների ու խաղացած 2 ոչ-ոքիների շնորհիվ վաստակած 7 միավորով ի վերջո հանգրվանեց 2-րդ տեղում: Արթուրը նաև 12 կետով բարելավեց իր անհատական ընթացիկ վարկանիշը:
Նա ՖԻԴԵ-ի Մ20 տարեկանների դասակարգման ընթացիկ ցուցակում 80-րդ տեղից կբարձրանա 73-րդ, իսկ Ղարիբյանն էլ 84-ից` 72-րդ հորիզոնական:
Վաստակած 8 միավորով Third Saturday Mix 200 — Novi Sad մրցաշարի հաղթող ճանաչված Նեյմանն էլ, 17կետով բարելավեց իր անհատական ընթացիկ վարկանիշն ու վարկանիշային ընթացիկ դասակարգման ցուցակում 42-ից կբարձրանա 31-րդ հորիզոնական:
ԱՐԱՄ ՈՒԳՈՒՋՅԱՆ»
