«Ամերիաբանկի» խորհրդի նախագահը դուրս եկավ ԱԱԾ-ից
Ազգային անվտանգության ծառայությունը քիչ առաջ ազատ է արձակել «Ամերիաբանկի» խորհրդի նախագահ Անդրեյ Մկրտչյանին: Այս մասին նոր հայտնեց Mediaport-ը։
Հայաստանի ամենախոշոր բանկի նախագահին ԱԱԾ բերման է ենթարկել այսօր՝ ժամը 19:00-ի շրջանակներում, փորձել են ճնշումների միջոցով ցուցմունքներ կորզել բանկի սեփականատերերի և բանկի միջոցով գործարքներ կատարած ընդդիմադիր գործիչների դեմ:
Հարցաքննության վերջում Անդրեյ Մկրտչյանին բերման ենթարկելու արձանագրությունը պատռել են, նրան ճանապարհել տուն:
ԱԱԾ խայտառակ «օպերացիայի» մանրամասները կներկայացնենք առաջիկայում:
