Ինչ-որ քվեարկությունն այսօր այն չէ, ինչ որ մեզ և մեր ռազմագերիներին կօգնի. Հայկ Կիսեբլյան

Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ Հայկ Կիսեբլյանն իր ֆեյսբուքյան ՝ջում գրում ՝.

«ԱՄՆ-ը և Եվրոպան նորանոր պատժամիջոցներ են կիրառում Ռուսաստանի Դաշնության նկատմամբ, ռուս ընդդիմադիր գործիչ Նավալնիին ձերբակալելու պատճառով: Նավալնու գործն անձամբ ԱՄՆ նախկին և նորընտիր նախագահների վերահսկողության ներքո է:

Սակայն այդ նույն ԱՄՆ-ը և Եվրոպան ո՜չ մի պատժամիջոց չկիրառեցին և մինչև այսօր էլ չեն կիրառում վայրագ պատերազմ սանձազերծած և Արցախի դեմ անգամ արգելված քիմիական զինատեսակներ կիրառած Ադրբեջանի դեմ և սա է իրականությունը: ԱՄՆ-ը և Եվրոպան ընդհանուր առմամբ խորը թքած ունեն ձեզ վրա, Արցախի վրա, մեր պետության և ազգի վրա:

Նրանք իհարկե մեզ կօգնեն և կընդունեն (որպես գաղթականի) և կդատապարտեն Ադրբեջանին: Սակայն մինչև այդ մեր պետության ապիկար չինովնիկների և վարձու իրավաբանների մի քանի սերնդի քարշ կտան այս ու այն միջազգային կառույց ու դատարան և եթե բախտներդ բերի՝ մի 2-3 տարի հետո մեզ-ձեզ ինչ որ թղթիկ կտան, 20-30 տարի հետո էլ ինչ-որ հատուցում «կներեք»-ի տեսքով:  Եվ գիտե՞ք ինչի: Որովհետև ինչպես ասեցի՝ ԱՄՆ-ը և Եվրոպան ընդհանուր առմամբ խորը թքած ունեն ձեզ վրա:

Ասում են, թե երեք Եվրոպացիները ինչ-որ հայ գերիների մասին ինչ-որ չգիտես ինչ բանի համար (օգտին) կողմ են քվեարկել, իսկ Ռուսաստանը դեմ է քվեարկել: Իրականում ճիշտը չեն ասում:

Սակայն հիշեցնեմ որ հայ գերիներն Ադրբեջանում գերության մեջ են գտնվում արդեն ավելի քան 5-6 ամիս:

Եվ ես վստահ եմ, որ նրանք ընդամենը տուն վերադառնալ են ուզում և իրենց հեչ հետաքրքիր չէ, թե ով, երբ, որտեղ, ինչպես կքվեարկի:

Փաստը մնում է փաստ, որ միայն հենց Ռուսաստանն է որպես միջնորդ կողմ այսքան ժամանակ աջակցել Հայաստանին և վերադարձրել գերիների:

ԱՄՆ-ը և Եվրոպան այս 5-6 ամիսների ընթքացքում իրենց դրսևորելու բազում շանսեր են ունեցել, սակայն այդպես էլ ոչինչ չեն արել, ոչ Արցախի հարցում Հայաստանին աջակցելու, ոչ էլ գերիների վերադարձի հարցով:

Ինչ-որ քվեարկությունն էլ այսօր այն չէ, ինչ որ մեզ և մեր ռազմագերիներին կօգնի:»