Հրաժարականը հետաձգվում է

RA National Assembly session took place

 

Ըստ Infopress-ի աղբյուրների այսօր կառավարության նիստում վարչապետ Փաշինյանը պետք է հայտարարեր իր հրաժարականի մասին, դրանով հետևաբար կտրվեր արտահերթ խորհրդարանական ընտրությունների մեկնարկը: Սակայն այդ նույն աղբյուրները հաղորդում են, որ երեկվա Սյունիքում տեղի ունեցած իրադարձություններից հետո նա փոխել է իր որոշումը և դեռ չի կողմնորոշվում հրաժարականի պահով:

Հիշեցնենք, որ Հայաստանում արտահերթ ԱԺ ընտրություններ պետք է անցկացվեն հունիսի 20-ին ըստ Փաշինյանի և ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պայմանավորվածության: