Չինաստանի ապտակը Նիկոլին
Ժամանակին Նիկոլ Փաշինյանը և իր տիկինը Չինաստան այցի ժամանակ պեկինյան բադ էին համտեսում և նույնիսկ մտքներով չեր անցնում, որ մի որոշ ժամանակ անց այդ նույն պեկինյան բադ հյուրասիրողը մի լավ քաղաքական ապտակ կհասցնի իրենց և իրենց անփառունակ իշխանությանը:
Բանը նրանում է, որ արդեն նախկին վարչապետ Փաշինյանը այսօր լուր է ստացել, որ Չինաստանի դեսպանը գնացել է այցի ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մոտ: Կարևոր չէ, թե ինչ հաղորդագրություն են տարածել այդ հանդիպումից հետո, կարևորը հանդիպման փաստն է: Հյուսիս-Հարավ, Իրան-Չինաստան համաձայնագիր, այս հարցերի շուրջ շատ է խոսվել և խոսվում, բայց ավելի ճիշտ կլինի քննարկել այն կետը, որը կարող է ուղենշել Հայաստանի ապագա իշխանության ձևավորման հարցը:
Օրեր առաջ ԱՄՆ դեսպանը նախկին վարչապետի հետ գնում է Սյունիք, իսկ հաշված օրեր անց Նիկոլ Փաշինյանին կապիտուլյանտ և դավաճան համարող Սերժ Սարգսյանին գալիս է հանդիպելու ԱՄՆ հակառակորդ և մրցակից Չինաստանի դեսպանը:
Սա իրոք ապտակ է, ոչ միայն այսօրվա պաշտոնակատար կապիտուլյանտին, այլ նաև որոշակի մեսիջ է ԱՄՆ դեսպանին և Արևմուտքին: Չինաստանը մտնում է խաղի մեջ և այդ խաղը նա ցանկանում է խաղալ քաղաքական դաշտի ամենածանրակշիռ և փորձառու պետական գործիչ համարվող առաջնորդի հետ: Ի դեպ չմոռանանք, թե ինչ մեծության դեսպանատուն է կառուցում Չինաստանը Երևանում և միամիտ չլինենք, քանի որ որևէ պետություն եթե չունենա հստակ շահ, նման մեծության դեսպանություն չի կառուցի այդ երկրում:
Սերժ Սարգսյանը, ի տարբերություն շատ լիդերների, մանդատի կամ կուսակցական և խմբային շահերի մասին չի մտածում, նա իրականացնում է մեծ քաղաքականություն, փորձում է պետական շահերից ելնելով օգտակար լուծումներ գտնել մեր երկրի համար, ինչը այդպես էլ չարեցին ժողովրդին մոլորեցրած պոպուլիստները:
Հեղինակ՝ Վիկտոր Մարտիրոսյան
