«Բարի լույս, Երևան»․ Զախարովան Երևանի սրճարաններից մեկից լուսանկար է տարածել
ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ով գտնվում է Երևանում, իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել «Մոսկվա» կինոթատրոնի հարեւանությամբ գտնվող սրճարանից՝ գրելով․ «Բարի լույս, Երևան»:
Նշենք, որ երեկ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով ժամանել է Երևան:

