Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել «Սերժ Սարգսյանի աջակիցներ» երիտասարդական նախաձեռնության անդամների հետ (ֆոտոշարք)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն հանդիպում է ունեցել «Սերժ Սարգսյանի աջակիցներ» երիտասարդական նախաձեռնության անդամների առաջին խմբի հետ:
Հանդիպման ընթացքում ի թիվս այլ հարցերի՝ մասնակիցները նախագահից հետաքրքրվեցին Հայաստանի ներկայիս ճգնաժամային իրավիճակից դուրս գալու ելքերի, հնարավոր քայլերի մասին, ինչպես նաև այդ գործում երիտասարդների հնարավոր ներգրավվածության հարցերին։
Հանդիպման ավարտին Սերժ Սարգսյանի կողմից մասնակիցներին հանձնվեցին պատվոգրեր և շնորհակալագրեր՝ հասարակական-քաղաքական աշխատանքներում ակտիվ մասնակցության համար։








