«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ը ներկայացրել է իր ցուցակի առաջին 15 անձանց անունները

«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքն» մայիսի 26-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել ընտրություններին մասնակցելու վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը։

Կուսակցությունից հայտնեցին, որ «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ի ցուցակը կգլխավորի «Հանուն Հանրապետետության» կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Ավելի ուշ, «Հանուն Հանրապետետության» կուսակցության ղեկավար մարմնի անդամ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը ներկայացրեց «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» առաջին 15 անձանց անունները.

  1. Արման Բաբաջանյան
  2. Լևոն Շիրինյան
  3. Սեդա Սաֆարյան
  4. Հայկ Սուքիասյան
  5. Ստյոպա Սաֆարյան
  6. Թամարա Հայրապետյան
  7. Ռուբեն Մեհրաբյան
  8. Արգիշտ Թադևոսյան
  9. Անի Եղիազարյան
  10. Կարապետյան Թրունի
  11. Սարգիս Գրիգորյան
  12. Աշխեն Հախվերդյան
  13. Հայկ Այվազյան
  14. Գագիկ Հարությունյան
  15. Նոնա Համբարձումյան