«Պատիվ ունեմ» դաշինքի թիվ 6 քվեաթերթիկը ընդհանուր տրցակի մեջ չեն դնում․ Աշոտյան
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և ահազանգել, որ մի քանի ընտրատեղամասերում «Պատիվ ունեմ» դաշինքի թիվ 6 քվեաթերթիկը ընդհանուր տրցակի մեջ չեն դնում:
«Արդեն մի քանի ընտրատեղամասից ահազանգեր ստացա, որ թիվ 6 քվեաթերթիկը ընդհանուր տրցակի մեջ չեն դնում:
Մեր քաղաքացիների պահանջով միայն նոր, լիարժեք տրցակ են կազմում:
2 դեպք գրանցվել է Դավթաշենում:
Ուշադիր եղեք ու մի ամաչեք պահանջելու ձեր ուզած քվեաթերթիկը, եթե այն ձեզ չի տրամադրվում»:
