Ռուսաստանը ԵԱՀԿ ՄԽ այլ համանախագահների հետ օգնում է ԼՂ հակամարտության կողմերին ամրապնդել վստահությունը. Լավրով

 

News.am-ը գրում է.

«Ռուսաստանը ԵԱՀԿ ՄԽ այլ համանախագահների հետ օգնում է ԼՂ հակամարտության կողմերին ամրապնդել վստահությունը: Այս մասին հայտարաել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով միջազգային անվտանգության հարցով 9-րդ մոսկովյան համաժողովի շրջանակում:

«Անցած տարվա վերջին Ռուսաստանն առանց չափազանցության առանցքային դեր ունեցավ  ԼՂ հակամարտության գոտում արյունահեղության դադարեցման գործում եւ ջանքեր գործադրեց ողջ Անդրկովկասում խաղաղ կյանքի վերականգնման համար: Շարունակում ենք աշխատել ԵԱՀԿ ՄԽ այլ համանախագահների հետ, որպեսզի ամրապնդվի վստահությունը, իրականացվեն հումանիտար նախագծերը»,-ասել է նա:»