Հիմա գոնե հասկացաք ի՞նչու են ուզում դատել Սերժ Սարգսյանին. Վահան Բաբայան
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Հիմա գոնե հասկացաք ի՞նչու են ուզում դատել Սերժ Սարգսյանին:
Հայաստանը օկուպացրած ռեժիմը հիմա արդեն պետք է երկու խնդիր լուծի:
- Շարունակել Սերժ Սարգսյանի հերոսական կերպարի վարկաբեկումը` կանխելով նրա վարկանիշի բարձևացումը և մարդկանց աչքերի բացումը առ այն, որ տարիներ շարունակ երրորդ նախագահին անհիմն մեղադրել են բաների մեջ, որոնք իրականության հետ որևէ աղերս չեն ունեցել:
- Սերժ Սարգսյանին ամեն գնով թույլ չտալ հետ վերցնել իշխանությունը, քանի որ նա կկանխի Արցախի (վերջնական) և Սյունիքի հանձման (միջանցքի) դավադիր ծրագիրը:»
