Մեղրի համայնքի ղեկավարը հրաժարական է տվել

Hraparak.am-ը գրում է.

«Հրաժարականի դիմում է ներկայացրել Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեց Մեղրի համայնքի ղեկավարի տեղակալ Արմեն Սամվելյանը։

Նա հայտնել է, որ Զաքարյանը հրաժարականի դիմումը ներկայացրել է նաեւ այն պատճառով, որ պատրաստվում է վերցնել Ազգային ժողովի պատգամավորի մանդատը։

Հարցին՝ արդյոք Զաքարյանի նկատմամբ ճնշումներ եղե՞լ են, փոխքաղաքապետն արձագանաքել է, որ նա իր կամքով է հրաժարական ներկայացրել։

Արմեն Սամվելյանը հայտնել է, որ ինքը նույնպես շուտով կհեռանա պաշտոնից, իսկ մինչեւ այդ նա կփոխարինի Մխիթար Զաքարյանին։»