ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների դեսպանների Շուշի այցելելու հրավերը մերժելը մեսիջ է՝ Արցախի հարցը չի լուծվել. միջազգայնագետ Լուսինե Ժամհարյան

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավրության թեկնածու Լուսինե Ժամհարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ադրբեջանի կառավարության հրավերով Շուշի այցելած 46 պետությունների դեսպանների շարքում չկային երեք տերությունների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանները: Վերջիններս չեն ընդունել պաշտոնական Բաքվի հրավերը և հրաժարվել են մեկնել այնտեղ:

Վերոնշյալ երեք գերտերությունները՝ Մինսկի խմբի համանախագահ երկրներն են և նրանց մեսիջն Իլհամ Ալիևին հստակ է՝Արցախի հարցը չի լուծվել և Մինսկի խմբի շրջանակներում բանակցություններին այլընտրանք չկա: Մինսկի խմբի բանակցային ֆորմատը փոփոխության չի ենթարկվելու և արցախյան հարցը քննարկվելու և իր վերջնական լուծումն է գտնելու ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և ՌԴ-ի միջնորդական ջանքերով: Բաքվի փորձերն արցախյան հարցը փակված համարել կամ այլ հարթակներ տեղափոխել՝ձախողվելու են: Արցախյան հարցը լուծված չէ, իսկ Ադրբեջանն իր ռազմական հանցագործությունների համար պետք է պատասխանատվության ենթարկվի:

#Հայրենիք_ունեմ

#Արցախ_ունեմ

#Պատիվ_ունեմ»