Թշնամին կրակ է բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ
Armeniasputnik.am-ը գրում է.
«Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Տեղեկացվում է, որ հայկական կողմից տուժածներ չկան։
Հուլիսի 30-ին ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ սադրանքի են դիմել հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ։
Մասնավորապես՝ ժամը 11։20-ից մինչև 11։30-ը, ադրբեջանական ստորաբաժանումները, դիպուկահար զենքերից և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան։»
