Արշակ Կարապետյանը կնշանակվի պաշտպանության նախարար, Սուրեն Պապիկյանը՝ փոխվարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահին առաջարկել է ՀՀ պաշտպանության նախարար նշանակել Արշակ Կարապետյանին, փոխվարչապետ՝ Սուրեն Պապիկյանին, շրջակա միջավայրի նախարար՝ Ռոմանոս Պետրոսյանին, իսկ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար՝ Նարեկ Մկրտչյանին:

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին նախագահի հասարակայնության հետ կապերի վարչությունից։