Վարչապետը վաղը աշխատանքային այցով կմեկնի երկրից

Auroranews.am-ը գրում է.

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 5-ին աշխատանքային այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

ՀՀ վարչապետը հանդիպում կունենա Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ: Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Իրանի նախագահի երդմնակալության պաշտոնական արարողությանը:»