Կփորձեմ բացել մարդկանց «փակ աչքերը»․ Վահան Բաբայանը սկսում է բացահայտումների շարք

“Սկսենք նրանից,որ 2018-ին օգտագործելով փողոցում կանգնած մարդկանց դժգոհությունը «մութ ուժերը» (սենց պայմանական անվանենք այդ ուժերին, որոնց մասին վերջին ծավալուն հարցազրույցում խոսեց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը ասելով, որ նա սրանց չի պարտվել, այլ ավելի մեծ ու հզոր ուժերի է պարտվել) որոնք նաև վստահաբար կարելի է ասել արտաքին ուժեր էին զավթեցին մեր իշխանությունը:

Ես սկսում եմ 2018թ իրադարձությունները բացահայտող վերլուծությունների շարք, որոնք բացառապես իմ սեփական կարծիքն են և ես կփորձեմ բացել մարդկանց «փակ աչքերը» սպասվող հրապարակումներով”, — գրել է իր ֆեյսբուքյան էջում Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը։