Արմեն Սարգսյանը պաշտոնից ազատել է 1-ին բանակային կորպուսի հրամանատարին
ՀՀ նախագահի հրամանագրով 1-ին բանակային կորպուսի հրամանատար Ժիրայր Պողոսյանը ազատել է իր պաշտոնից։ Այս մասին տեղեկանում ենք նախագահի կայքէջից։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաեւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի.
Ժիրայր ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ազատել 1-ին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից»,– ասվում է նախագահի հրամանագրում։
Նշենք, գեներալ–մայոր Ժիրայր Պողոսյանը եղել է այն բարցրաստիճան զինվորականների թվում, ովքեր ս․թ․ փետրվարին ստորագրել են ԶՈւ Գլխավոր շտաբի հայտարարությունը՝ Նիկոլ Փաշինյանի եւ կառավարության հրաժարականի պահանջով։
Հիշեցնենք նաև, որ գեներալ–մայորը պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով, «Արիության համար», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալներով և այլ գերատեսչական պարգևներով։
