Պուտինն ու Մակրոնը քննարկել են Արցախի թեման. Կրեմլը ներկայացրել է զրույցի մանրամասները
Armeniasputnik.am-ը գրում է.
«Ֆրանսիայի նախագահի խնդրանքով Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի շուրջ եռակողմ հայտարարության իրականացման առաջընթացի մասին։
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի — Sputnik. Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Ֆրանսիայի նախագահի խնդրանքով Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի շուրջ եռակողմ հայտարարության իրականացման առաջընթացի մասին։ Զուցակիցները փաստել են, որ իրավիճակը տարածաշրջանում ընդհանուր առմամբ կայուն է, քայլեր են ձեռնարկվում Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման և բնակչության մարդասիրական կարիքները բավարարելու համար: Կողմերը պայմանավորվել են շարունակել Լեռնային Ղարաբաղի կարգավորման տարբեր ասպեկտների հետագա համատեղ աշխատանքն, առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։
Պուտինը և Մակրոնը նաև քննարկել են Աֆղանստանում և Ուկրաինայում տիրող իրավիճակները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել անձնական շփումները:»
