Ինչպես Գերմանիայում դադարեց պառլամենտի գոյությունը և ուր՞ հասավ ժողովրդի մանդատը. Վահան Բաբայան
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Ինչպես Գերմանիայում դադարեց պառլամենտի գոյությունը և ուր՞ հասավ ժողովրդի մանդատը
1933թ մարտին Գերմանիայում ռեյխսթագի ընտրություններում Հիտլերի նացիստական կուսակցությունը եկավ իշխանության և վերցրեց մանդատների մեծամասնությունը(դա ռեյխսթագի 8-րդ գումարումն էր): Նա նշանակվեց վարչապետ:
Շուտով նացիստական կուսակցությունը ռեյխսթագում օրենք ընդունեց«Արտակարգ լիազորությունների տրամադրման մասին» կամ ինչպես ասում էին «գերմանացիների աղետալի վիճակից դուրս բերման մասին»օրենքը:
Դա հնարավորություն տվեց Հիտլերին առանց պառլամենտի որոշումներ կայացնել,քանի որ հղում էր արվում ժողովրդից ստացած մանդատների և այդ օրենքի վրա:
8-րդ գումարման ռեյխսթագը 1934թ ընդունել է նաև օրենք,այն էլ հետին թվով «երկար դանակների գիշեր» գործողությունը հավանության տալու համար:
1933թ սկսված ռեյխսթագի ընտրություններին մասնակցել է մեկ կուսակցություն(Հիտլերի կուսակցությունը)իր ցուցակով,այնուհետև նույնիսկ քվեաթերթիկից հանվել էր «դեմ» նշումը:«ժողովուրդը» այդպես էր ցանկանում:Բոլոր կատարած ապօրինությունները մեկնաբանվել են,որ այդպես է ուզում գերմանացի ժողովուրդը,այդպես է որոշել ազգը և իրենց ընտրողները,ով դեմ է Հիտլերին դեմ է գերմանացի ազգին և այլ մեզ քաջ հայտնի ձևակերպումներ:
Եվ այդպես Գերմանիայի ժողովուրդը ընտրել և մանդատ էր տվել իր «ընտրյալ» իշխանությանը,որի օրենսդիր մարմինը լինելով ֆիկտիվ մի կառույց նույնիսկ նիստ չեր անում , ըստ պատմության տվյալների վերջին անգամ ռեյխսթագում նիստ արվել էր 1942թ:Հիտլերյան «արդար» ընտրված ռեյխսթագի բոլոր գումարումներում նախագահ է ընտրվել Գերման Գերինգը:
Թե ինչ եղավ հետո բոլորդ գիտեք…»

